[ad_1]

Շատերն ասում են՝ երկար ժամանակ է՝ հանրահավաք չկար, բայց պայքարը որևէ վայրկյան Հայաստանում չի դադարել: Չի դադարել «Հայրենիքի փրկության շարժման» Դեմիրճյան փողոցի շտաբից մինչև ՀՀ վերջին գյուղը,  դրա համար վարչապետի աթոռը զբաղեցնողը ոչ մի վայրկյան չի կարողացել հանգիստ ման գալ թե՛ Երևանով, թե՛ Հայաստանի ողջ տարածքով: Այս մասին այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը:

Մանուկյանը նշեց՝ ինչպես նախորդ շաբաթներում եղավ, երբ Նիկոլ Փաշինյանը գաղտնագողի, հետնամուտքերով է շենքեր մտնում, այդպես լինելու է այնքան ժամանակ, քանի դեռ նա նստած է վարչապետի աթոռին: «Բոլոր մեր այն հայրենակիցները, որոնք լռել են, շարունակում են մնալ տանը, բայց շարժման ղեկավարներին ասում են՝ երբ եք սրան լարելու, ասեմ՝ ամեն օր, երբ դուք դուրս չեք գալիս պայքարի ու մնում ենք տանը, ամեն օր թուրքը ավելի է մոտենում ձեր տանը: Մտածեք, նստում եք տանը, դուռը բացելու եք ու թուրքին դիմավորեք, ոտքի կանգնելն ամեն մեկի պարտքն է: Տանը մնալով ու ասելով, թե սրան ե՞րբ եք լարելու՝ դուք թուրքին չեք հեռացնում Հայաստանից»:

Մանուկյանը նշեց, որ պայքարող մարդը պետք է ամեն օր պայքարի, քանի որ միայն ամենօրյա պայքարով է հնարավոր հասնել այն նպատակին, որը «Հայրենիքի փրկության շարժումը» նոյեմբերի 11-ից հռչակել է:

Վերջինս նշեց, որ հատուկ են ընտրել այս օրը հանրահավաք անելու համար, որպեսզի ամեն հայ Ծաղկազարդ տոնի համար եկեղեցի այցելելուց հետո գա ու մասնակցի հայրենիքը փրկելու պայքարին, սակայն միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընտրել է կրկին գյուղեր այցելելը: «Եզակի դեպք է, որ ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը նույնիսկ Ծաղկազարդի տոնն է արհամարում ու գաղտնագողի գյուղեր այցելում»:



Աղբյուր