[ad_1]

Մենք ունենք բոլոր բավարար հիմքերը՝ մտածելու, որ իշխանությունները հերթական անգամ խաբելու են և ընտրություններ չեն նշանակելու։ Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, Դեմիճյան փողոցում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը։

«Սա առաջին դեպքը չէ, երբ Շարժումը թափ է հավաքել, վարչապետի աթոռն զբաղեցնող անձը խոսել է ընտրությունների մասին, հետո, երբ Շարժումը որոշակի պատճառով նահանջ է ունեցել, հայտարարել է՝ ընտրությունների ժողովրդական պահանջ չկա, հետևաբար` այդ մարդու որևէ խոսքին չենք վստահում ու մեր օրակարգով շարունակում ենք մեր պայքարը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընտրությունները նշանակելը Շարժման ձեռքբերումներից մեկն է, պահանջներից է, որ ինչ-որ չափով բավարարվել է, բայց մենք դա չենք դիտարկում որպես հաղթանակ։ Գնում ենք մեր պահանջն ամբողջությամբ բավարարելու ետևից»,-ասաց նա։

Սաղաթելյանի խոսքով՝ Շարժման առաջիկա գործողությունները բաժանվելու են երեք պայմանական փուլի։

«Առաջին՝ մինչև իր հրաժարական․ այսինքն՝ եթե իրականություն դառնա ընտրություններ նշանակելու հանգամանքը, վարչապետը պետք է հրաժարական տա։ Այդ հրաժարականը լինելու է ապրիլի 22-ից մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում։ Առաջին փուլում մենք շարունակելու ենք մեր մարզային այցելությունները՝ ավելի լայն թափով, բողոքի, անհնազանդության ակցիաները։ Հեռացման պահանջը պետք է ավելի ամբողջացնենք նաև մարզերի բնոկչության հետ»,-նշեց նա։

Վերջինիս խոսքով երկրորդ փուլում՝ հրաժարական տալուց հետո, 14 օրերի ընթացքում, պետք է ամեն ինչ արվի, որ դե յուրե հրաժարականը դառնա դե ֆակտո։

«Այսինքն՝ ինքը հեռացվի և վարչապետի պաշտոնակատար չլինի։ Եթե այդ փուլում ինչ-ինչ պատճառներով մեր նպատակին չհասնենք, այդ ժամանակ նոր գալիս է ընտրական փուլը: Այդ ժամանակ Շարժման յուրաքանչյուր կուսակցություն ազատ է իր դիրքորոշման մեջ՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ։ Ամենակարևորը, Նիկոլը այդ ընտրությունները դիտելու է որպես իր կաշին փրկելու միջոց: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա թույլ չտակք: Շաը կրեւոր է, որ ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերը դա չդիտարկեն որպես պարզ, սովորական ընտրություն, այլ դիտարկեն դավաճանին հեռացնելու, հայրենիքը փրկելու ծրագիր՝ ընտրության միջոցով»,-ասաց նա։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյան-ՀՅԴ համագործակցության մասին խոսակցություններն ինչքանո՞վ են իրատեսական, Սաղաթելյանն արձագանքեց, որ այս պահին նման քննարկումներ չունեն։ «Կլինի նշանակված ընտրությունը, Դաշնակցությունը կորոշի՝  մասնակց՞ում է ընտրություններին, թե՞ ոչ, և ի՞նչ ձևաչափով»,-նշեց նա:



Աղբյուր