[ad_1]

 

Կարևոր է, որ Արցախի պետական լեզուն շարունակում է մնալ հայոց լեզուն, իսկ պաշտոնական լեզուն թղթաբանության համար ես չեմ կարող ասել, թե որքանով է անհրաժեշտ, որ լիներ ռուսերենը, բայց ենթադրում եմ, որ եթե այնտեղ խորհրդարանը ամբողջ  կազմով կողմ է քվեարկել, ուրեմն՝ գտել են, որ կա այդպիսի անհրաժեշտություն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով՝ ռուսերենի՝ Արցախում պաշտոնական լեզվի կարգավիճակ ստանալուն։

Հարցին, թե անձամբ ինքն ինչպես է գնահատում այդ որոշումը, Գևորգ Գորգիսյանն ասաց, որ վստահում է Արցախի խորհրդարանին։

«Արցախի բոլոր հարցերով պարտավոր է զբաղվել Հայաստանի Հանրապետությունը, թեկուզ այնտեղ կան խաղաղապահներ, դա չի նշանակում, որ մենք ձեռքներս պետք է լվանանք և ասենք՝ դե խաղաղապահները կան, անվտանգության հարցերը լուծված են։ Հայաստանը պետք է շարունակի լինել Արցախի անվտանգության երաշխավորը, Արցախի հայերի, բնակչության, Արցախի քաղաքացիների երաշխավորը և միջազգային հարթակներում Արցախի համար կռիվ տվողը: Այստեղ ես, ցավոք սրտի, մեծ պասիվություն եմ տեսնում Հայաստանի կառավարության կողմից, և սա այն մեծ պրոբլեմն է, որը մենք պետք է լուծենք»,–ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ Հայաստանը չի ունեցել բավարար ռեսուրսներ, բավարար կամք, բավարար դիվանագիտություն՝ Արցախի հարցը դարձնելու միջազգային քննարկումների թիվ մեկ հարցը և այնտեղ ստանալու հայանպաստ լուծումներ։ Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Արցախի անվտանգության երաշխավոր լինելուն, Գևորգ Գորգիսյանը նշեց․ «Մենք ունենք փաստ՝ այսօր Արցախի անվտանգությունը ապահովում են ռուս խաղաղապահները, և այս փաստից հրաժարվել չենք կարող, այս փաստի վրա աչքերը չենք կարող փակել, սենյակում փիղը չտեսնել չենք կարող»։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ պատգամավորը նկատեց, որ հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել, որքան այսօր են։ Նա նշեց, որ, մասնավորապես, միջգերատեսչական հարաբերությունների զարգացման կարիք կա։

«Մենք ուսումնասիրել ենք անվտանգային, համագործակցության պայմանագրերը և դրանք պատշաճ չեն իրագործվում մեր կողմից, շատ աշխատանք կա անելու, բայց նոյեմբերի 13-ից մենք դեռ այս մասին խոսում ենք »,-հավելեց նա։

 

 

 



Աղբյուր