[ad_1]

Ոչ իրավաբանները նայում են քրեական օրենսգրքի գողություն հոդվածը, հասկանում…

Ոչ իրավաբանները նայում են քրեական օրենսգրքի գողություն հոդվածը, հասկանում են ինչի մասին է գողությունը, ավազակություն, բայց 300.1-րդ հոդվածը ոչ մեկը չէր հասկանում, փաստաբաններն էլ չէին հասկանում, դա այդ աստիճանի անորոշ էր: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանը:

«Թե ՀՔԾ-ն, թե դատախազությունը դեռ 2018-ին, երբ սկսվեց այս գործը, տեղյակ էին, որ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն անորոշ է: Ցավլի է, որ երեք տարի տեւեց, մինչեւ այս հարցը լուծում ստացավ:Իսկ լուծումն այն է, որ 2009 թվականից 300.1 հոդվածը կար քրեական օրենսգրքում, այն այլեւս չկա»,-ասաց նա:

Վարեւանյանը նշեց, որ մարտի 1-ի տուժողների իրավահաջորդներից եւ ոչ մեկը չի կարող տուժող լինել սահմանադրական կարգի տապալումից: «Կամ տուժող են ՀՀ բոլոր քաղաքացիները, կամ ՀՀ Սահմանադրությունը պետք է դնեին սեղանին որպես տուժողի, կամ ուղղակի տուժող չէր կարող լինել: Եթե սա լիներ մաքուր իրավական պրոցես, տուժողներ չէին կարող լինել: Բայց սա քաղաքական պատվեր էր, որի կատարման համար պետք է լինեին փաթեթավորումներ, պետք է լինեին ֆոներ, որն ապահովելու համար բավականին մեծ գումարներ տրամադրվեցին տուժողների իրավահաջորդներին դեռ նախաքննության փուլում: Պարզվում է՝ «Մարտի 1»-ի գործի ֆոնն է բացահայտված»,-ասաց նա:

Վարեւանյանը հիշեցրեց, որ ՍԴ-ի շուրջ զարգացումները սկսվեցին այն բանից հետո, երբ ՍԴ-ն վարույթ ընդունեց Ռոբերտ Քոչարյանի դիմումը, մեկ տարի շարունակ եղավ ճնշումներ:

Նա նկատեց, որ այն աստիճանի հակասահմանադրական է եղել 300.1 հոդվածը, որանգամ ՍԴ կազմը փոխելով, քաղաքական այլ գործիքներ կիրռելով հնարավոր չի եղել հասնել նրան, որ այդ հոդվածը հակասահմանադրական չճանաչվի:

Հարցին՝ հնարավո՞ր է ՍԴ այս որոշումից հետո ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այլ հոդվածով մեղադրանք առաջադրվի, Վարդեւանյանն արձագանքեց, որ վերջին տարիներին իրավական հարցերով զբաղվում են եւ տեսակետներ հայտնում մարդիկ, որոնք իրավաբանական կրթություն չունեն. «Ոնց որ ձեռ առնեն: Ես օրինակ բժշկական հարցերից չեմ խոսում, տնտեսական ցուցանիշներից չեմ խոսում: Նրանց խոստացածը դասական անգրագիտություն է: Եթե նպատակը ինչ-որ հոդված գրել է երկրորդ նախագահի վրա, թող այդպես ասեն: Բայց եթե դուք ուզում եք ասել, որ ՀՔԾ-ն, նույն գլխավոր դատախազի հսկողության ներքո այս ողջ շղթան դիտարկել են բացառապես 300.1 հոդվածի լույսի ներքո, հիմա այդ հոդվածը չկա: Ի՞նչ պետք է անեն, պետք է քրեական հետապնդումը դադարեցնեն: Այսինքն իրենք ուզում են ասել, որ իրենց ուզածը ինչ-որ հոդված կպցնե՞լն է: Դա կլինի դատախազության հեղինկության վերջնական զրկումը»:

Փաստաբանը նշեց, որ դատարանը պետք է արդարացման որոշում կայացնի. «Գործը կարճվում է, հետապնդումը դադարեցվում է եւ 300.1 հոդվածով 4 անձինք՝ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գեւորգյանը եւ Ռոբերտ Քոչարյանը այդ հոդվածի մասով ձեռք են բերելու արդարացվածի կարգավիճակ»:



Աղբյուր