[ad_1]

Նյու Յորք նահանգի իշխանությունները շրջանառության մեջ են դրել «թվային հավաստագիր», որը պաշտոնապես կհաստատի, որ մարդը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ կամ նրա COVID-ի թեստը բացասական է, գրում է The Hill-ը։

«Մենք գործարկում ենք Excelsior Pass-ը՝ ընկերությունների և մարդկանց համար անվճար հարթակ, որը պաշտոնապես կհաստատի, որ մարդը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ կամ նրա COVID-ի թեստը բացասական է»,- Twitter-ում հայտնել է նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն:

Նշվում է, որ QR-կոդի տեսքով «հավաստագրին» հասանելիություն ստանալու համար հարկավոր կլինի հատուկ հավելվածը ներբեռնել Apple App Store-ից կամ Google Play Store-ից:

Հնարավոր է նաև տպել կոդը և այն կիրառել այդ տարբերակով։ Ենթադրվում է, որ ընկերություններն ու կայքերը սկանավորում են այդ կոդը և հաստատում «հավաստագրի» իսկությունը։ Excelsior Pass ծրագրին մասնակցությունը կամավոր է:

Նշենք, որ վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ արդեն ավելի քան 45 մլն մարդ է պատվաստվել։



Աղբյուր