[ad_1]

Մեքսիկայի հյուսիսում թեթև մարդատար ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է ТАСС-ը:

Հաղորդվում է, որ առնվազն 4 ուղևոր զոհվել է, այդ թվում՝ օդաչուն:

Ուղևորներից 3-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել են: Վիրավորներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ինքնաթիռը գետնին բախվելուց հետո ամբողջությամբ այրվել է:

Տեղական իշխանությունները հետաքննություն են սկսել, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռի կործանվել է էլեկրահաղորդման գծերին բախվելուց հետո:

 



Աղբյուր