[ad_1]

Աշխարհում վերջին 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 612 369 նոր դեպք, հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալները:

Ըստ ԱՀԿ-ի՝ անցած 24 ժամում մահացել է կորոնավիրուսով վարակված 10 590 պացիենտ, ընդհանուր առմամբ աշխարհում Covid-19-ով վարակված է 125.78 միլիոն մարդ, իսկ մահացել է՝ 2 759 432-ը:

Հաղորդվում է, որ նոր դեպքերի 41%-ը գրանցվել է Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում (222 213), որոնց հաջորդում է Եվրոպան (255 773) և Հարավ-Արևելյան Ասիան (71 708):

Համավարակի տարածվածությամբ առաջին տեղում է ԱՄՆ-ն (29 787 178), որին հաջորդում են Բրազիլիան (12 320 169), Հնդկաստանը (11 908 910), Ռուսաստանը (4 510 744) և Մեծ Բրիտանիան (4 325 319):



Աղբյուր