[ad_1]

Մյանմայի տարբեր քաղաքներում նախօրեին անցկացված բողոքի ցույցերը ցրելու ժամանակ առնվազն 102 մարդ է մահացել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է տեղական «The Irrawaddy» պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ մահացածներից 4-ը մինչև 15 տարեկան երեխաներ են եղել:

Մյանմայում անցկացված բողոքի ցույցերի հետևանքով, ընդհանուր առմամբ, 429 մարդ է մահացել:

Մյանմայում զինվորականները փետրվարի 1-ից մեկ տարով ռազմական դրություն են հայտարարել երկրում ու հեռացրել իշխանությունից երկրի ղեկավարությանը: Բանակի ղեկավարությունը ռազմական հեղաշրջումը բացատրել են նախորդ տարվա նոյեմբերին անցկացված ընտրությունների ժամանակ կատարված մեծածավալ ընտրակեղծիքներով: 

Զինվորականները նոր կառավարություն են ձևավորել, իսկ երկրում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվում:



Աղբյուր