[ad_1]
Ուկրաինայում մարտի 28-ին՝ տեղական ժամանակով 03:00-ին, անցում կկատարվի մոսկովյան ժամանակին. ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ կտրվեն, հաղորդում է ТАСС-ը:
Պատճառն այն է, որ Գերագույն Ռադայում իշխող կուսակցության կողմից ներկայացված օրինագիծը միասնական կիևյան ժամանակ երկրի ողջ տարածքում հաստատելու, մոսկովյան ժամանային գոտուց ամբողջապես դուրս գալու և, ըստ այդմ, ամառային ժամանակի անցում կատարելուց հրաժարվելու վերաբերյալ չի ընդունվել:
Իշխող քաղաքական ուժը մոսկովյան ժամայի գոտուց երկիրը դուրս բերելը «աշխարհաքաղաքական խնդիր» են համարել, և օրինագծով միասնական կիևյան ժամանակի գործածումը նախատեսվել է նաև Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի համար:
Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր Ռադայում մարտի 3-ին, իսկ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվելու համար կողմ ձայների թիվը չի բավականացրել, և օրինագիծն ուղարկվել է լրամշակման: