[ad_1]

Երբ մտածում եք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության կարգավիճակի մասին, մտքին գալիս են Սթոունհենջը, Թաջ Մահալը կամ Մեծ Արգելապատնեշային խութը:

Բագետների մասին երեւի չեք մտածի:

Բայց Ֆրանսիան իր հիմնական հացը առաջադրել է ՄԱԿ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ռեգիստրում ընդգրկելու համար, գրում է BBC-ն:

Ի տարբերություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակի, այս կարգավիճակը նպատակ ունի պաշտպանել ավանդույթները, գիտելիքները եւ հմտությունները, որպեսզի դրանք ժամանակի ընթացքում չկորչեն, նշում է հեռուստաալիքը:

Ըստ Planetoscope կայքի, Ֆրանսիայում տարեկան սպառվում է մոտ 10 միլիարդ բագետ, բայց 1970 թվականից մոտ 20 000 հացի փուռ է փակվել, քանի որ գնորդները օգտվում են ավելի մեծ սուպերմարկետներից, որտեղ սովորաբար բագետները պատրաստվում են ոչ ավանդական ձեւերով:

Ֆրանսիացի հացթուխները պնդում են, որ այս ցուցակը կպահպանի սերնդեսերունդ փոխանցված արվեստը եւ կպաշտպանի բագետը համաշխարհային պլագիատից:

«Այս տիտղոսը կհանգստացնի հացթուխներին եւ կխրախուսի հաջորդ սերնդին»,- Reuters-ին ասել է ութ փռի սեփականատեր Միքայել Ռեյդելետը:



Աղբյուր