Արտաշատի քրեական հետախույզները բացահայտեցին բնակարանային գողությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից:

Մարտի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ գիշերը Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում գողություն են արել:

Դեպքի վայր մեկնած Արտաշատի ոստիկանները պարզել են, որ մարտի 25-ին, ժամը 19.00-ից մարտի 26-ի ժամը 07.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով, մտել են ներս, տակնուվրա արել բնակարանը և գողացել բջջային հեռախոս:

Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Արարատի մարզի Տափերական և Բուրաստան գյուղերի երկու բնակիչ:

Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել մարզային քննչական վարչություն, որտեղ Բուրաստան գյուղի բնակիչը տվել է խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:



Աղբյուր