[ad_1]

Ֆիլիպինցի տղամարդը, որը ցուրտ եղանակին կրծքավանդակում ուժեղ ցավեր էր զգում, պատահաբար պարզել է, որ օրգանիզմում 7,6 սմ երկարությամբ դանակի շեղբ է կա:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, 25-ամյա Քենթ Ռայան Տոմաոն մեղմ ասած ապշել էր, երբ բժիշկները հայտնել են, որ ռենտգեն հետազոտությունը «դանակի նմանվող առարկա» է հայտնաբերել նրա կրծքավանդակում՝ թոքերից մեկին բավականին մոտ հատվածում:

Ռենտգեն հետազոտությունը վերջինս անցել է տեղի հանքավայրերից մեկում աշխատանքի անցնելուց առաջ, որը պարդադիր գործընթաց է այնտեղ աշխատել ցանկացողների համար: Տղամարդն անգամ պատկերացում չի ունեցել, որ պարբերաբար կրկնվող ցավերի պատճառը կարող է օրգանիզմում հայտնված օտար մարմինը լինել:

Պատասխանելով բժիշկների հարցին, թե ինչպես դանակի սայրը կարող էր հայտնվել իր կրծքավանդակում, երիտասարդը հայտնել է, որ մեկ տարի առաջ դանակահարության զոհ է դարձել, երբ նրա վրա կողոպտիչներ էին հարձակվել փողոցում: Նա շատ բան չի մտաբերել իր հետ կատարվածից, միայն այն, որ իրեն անգիտակից վիճակում հիվանդանոց են տեղափոխել, որտեղ էլ փրկել են կյանքը:

Տղամարդը նշել է, որ մտադիր չէ մեղադրանք ներկայացնել այն ժամանակ իրեն բուժած բժշկին և միայն ցանկանում է հնարավորինս շուտ հեռացնել դանակի շեղբը, որպեսզի կարողանա դիմել հանքափորի աշխատանքի համար:  

 

 



Աղբյուր