[ad_1]

Տոկիոյի մոտակայքում գտնվող «Նարիտա» միջազգային օդանավակայանում կին է մահացել, որն այնտեղ կարանտինի մեջ էր գտնվում կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի պատճառով:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, սա երկրում գրանցված առաջին մահն է կարանտինային հիվանդանոցում:

Նշվում է, որ Հիրոսիմա պրեֆեկտուրայում բնակվող կինը վերադարձել էր Եգիպտոսից: Ժամանելուն պես նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ինչից հետո նրան տեղափոխել են օդանավակայանի կարանտինային գոտի:

Հիվանդությունն առանց ախտանշանների է ընթացել, սակայն շաբաթ առավոտյան ամենօրյա հարցման ժամանակ, երբ պարզում են հիվանդների ինքնազգացողությունը, կինը չի պատասխանել հեռախոսին: Երբ ավելի ուշ նրա սենյակ են այցելել բուժաշխատողները, նրան մահացած են հայտնաբերել:

Ճապոնիայում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 464 866 մարդ, մահացել՝ 8998-ը:



Աղբյուր