[ad_1]

Մեքսիկայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 200 862 մարդ: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները:

Մարտի 27-ի դրությամբ՝ հյուսիսամերիկյան երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 2 219 845 մարդ: Վերջին մեկ օրում արձանագրվել է վարակման 5303 դեպք, մահվան՝ 651:

Մահացության ցուցանիշով Մեքսիկան երրորդն է ողջ աշխարհում և զիջում է միայն ԱՄՆ-ին, որտեղ մահացածների թիվը գերազանցել է 560 հազարը և Բրազիլիային, որտեղ մահացել է ավելի քան 307 հազար մարդ:

Մահացության ցուցանիշով ամենից շատ դեպքեր գրանցած երկրներից Մեքսիկային հաջորդում են Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իսպանիան:



Աղբյուր