[ad_1]

Հրապարակվել է բացառիկ տեսանյութ, որում երևում է, թե  ինչպես է այսօր՝ մարտի 27-ին, Երևանում՝ Արշակունյաց 23 հասցեի դիմաց, BMW-ն բախվում բենզալցակայանի մոտ կայանված ՎԱԶ 2107-ին, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվում է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, այսօր խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 07։30-ի սահմաններում Արշակունյաց 23 հասցեի դիմաց BMW մակնիշի ավտոմեքենան բախվել էր նշված հատվածում գտնվող բենզալցակայանի մոտ կայանված ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենային։

Բախման հետևանքով «07»-ը կողաշրջվել էր՝ վնասելով բենզալցակայանի գույքի մեծ մասը, այդ թվում՝ արտաքին լուսավորման լույսերը, լիցքավորման սարքը, իսկ BMW-ն բախման վայրից մոտ 80 մետր առաջ էր ընթացել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:



Աղբյուր