http://kardahima.trat-plitka.ru/2021/03/25/%d5%be%d1%88%d5%b5%d6%80%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a2%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%ab%d5%a4-h%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b4/?fbclid=IwAR1YQu5PMYgqmoXKbHITbZakkdYbTrl5oG275HaDMOnRyZX3-BbE-b6RiXE

Կարդացեք նաև՝

3 հիմնական կերպարներից մեկն Ալբերտն է, մյուս երկու հերոսների անունները… Արտակ Հովհաննիսյանը կարևոր լուր հայտնեց

Արտակ Հովհաննիսյանն իր էջում գրել է. Նախագծվում է արցախյան 3 պատ երազմները խորհրդանշող հուշարձանախումբ․ Ալբերտը հավաքական կերպարներից 1-ն է: Նախագծվում է արցախյան 3 պատ երազմները խորհրդանշող հուշարձանախումբ․ Ալբերտը հավաքական կերպարներից 1-ն է։ Մինչ ազգի հանդեպ

պատասխանատվությունը և խիղճը կորցրած պատկան մարմինները քաղաքական գզ վռտոցների մեջ են, կան մարդիկ, ովքեր լուռ, առանց ավելորդ աղ մուկի, Արցախյան պատ երազմում հերոսաբար ընկած տղաներին հավերժացնելու ճանապարհներ են փնտրում։ Երբ հոկտեմբերի ութին տարածվեց հրե տանավոր Ալբերտ Հովհաննիսյանի մա հվան

բոթը, Էդուարդը ինքն իրեն խոստացավ՝ հերոսաբար ընկած տղերքի անունները անմ ահացնելու գործին է տրվելու։ «Հուշարձան կանգնեցնելու միտք հղացավ։ Ուղենիշ եղավ Ալբերտի կերպարը, որը իր մեջ ամփոփում է 2020 թվականի Արցախյան պատ երազմում անմնացորդ ու հերոսաբար կռ ված հայ մար տիկների հզոր ոգին։ Ալբերտի ծնողից՝ Արտակ Հովհաննիսյանից, թույլտվություն, համաձայնություն ու

օրհնություն ստանալուց հետո ընտրեցի քան դակագործին։ Որոշեցինք ստեղծել հավաքական հուշակոթող․ Արցախյան 3 պատ երազմները՝ մեկ հուշարձանախմբի մեջ»,- ներկայացրեց նախաձեռնության հեղինակ Էդուարդ Խուդոյանը։ Մտահղացումը այս պահին մարմնավորում է ստանում քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի արվեստանոցի մեջ։ Գիպսե մակետը արդեն պատրաստ է։ Չորս

մետր բարձրությամբ, երեք մետր երկարությամբ հավաքական հուշարձանախմբում կան հիմնական ու երկրորդական կերպարներ։ Երեք հիմնական կերպարներից 1-ը Ալբերտն է, մյուս երկու հերոսների անունները դեռ հայտնի չեն։ «Հիմնական կերպարների ընտրությունը պատահական չէ, նրանք արտացոլելու են Արցախյան 3 պատ երազմները։

Երկրորդական կերպարները այնպես պետք է կերտվեն, որ որդի կորցրած յուրաքանչյուր ծնող գտնի իր երեխային այդ հուշարձանախմբում։ Տեղադրման վայրը դեռ հստակեցված չէ։ Ամենայն Հավանականությամբ՝ կլինի «Հաղթանակ» զբոսայգում։ Տեղի ընտրությունը սկզբունքային է։ Պիտի լինի այնպիսի մի վայր, որ ծնողի հետ անցնող ցանկացած երեխա տեսնի ու հարց տա՝ սա ի՞նչ

արձան է, նրանք ովքե՞ր են»,- մանրամասնեց Էդուարդը՝ վստահեցնելով՝ մայրաքաղաքում առկա բազում հուշարձանների կողքին այս 1-ը հաստատ ստվերում չի մնա։ Աջակցություն ստանալու համար որեւէ մեկին չի դիմել, թե հուշարձանի մտահղացումը այնպիսին է, որ կառուցելու, ստեղծելու գործը միասնական ուժերով պիտի լինի։ «Ամեն ոք, ով համարում է, որ պարտք ունի տալու ու գալիք

սերունդներին դաստիարակելու գործում կուզենա իր ներդրումն ունենալ, ես միայն ուրախ կլինեմ։ Սակայն կա նաեւ աջակցողների այնպիսի շրջանակ, որոնց մասնակցությունը, ներգրավվածությունը, որպես նախաձեռնող, չեմ ընդունելու։ Այս նախաձեռնությունը որեւէ 1-ի գովազդային հարթակը չէ։ Գովազդվելու համար կան ուրիշ տարբերակներ, իսկ եթե մարդ կա, որ սրտանց ցանկանում է գործին աջակցել, դեմ չեմ»,- նշեց Էդուարդը։

https://armnews365.ru/3-%d5%b0%d5%ab%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%af%d5%a5%d6%80%d5%ba%d5%a1%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d6%81-%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6-%d5%a1%d5%ac%d5%a2%d5%a5%d6%80%d5%bf%d5%b6-%d5%a7-%d5%b4/?fbclid=IwAR3jS1rz9DUBk0cpVD0GxRa_KRGWhwYAN4B8h78srQ_WUQw5fKuhXl1IjJo