[ad_1]
Ավոկադոյի պոպուլյարությունն աշխարհում այս մրգի գողությունների աճի է հանգեցրել Հարավային Աֆրիկայում: Վերջին հինգ տարիների ընթացքում Հհզարավոր տոննա ավոկադո են գողացել, հայտնում է Հարավաֆրիկյան Հանրապետության արտադրողների ասոցիացիան, փոխանցում է AFP-ն:
Հարավային Աֆրիկայում, որը մայրցամաքի ավոկադոյի խոշորագույն արտադրողներից մեկն է, տարեկան տարեկան միջին կորուստը մոտ 24 միլիոն միլիոն ռանդ (1.6 միլիոն դոլար) է կազմում: Այստեղ ավոկադոն «կանաչ ոսկի» է համարվում:
Հաճախակիացած գողությունների պատճառով ֆերմերները մեծ ներդրումներ են կատարել ցանկապատման եւ մասնավոր անվտանգության ապահովման համար:
40-ամյա ֆերմեր Ադրիան Էռնստը այս տարի գողացված ավոկադոներից 250.000 ռանդի (17.000 դոլար) վնաս է կանխատեսում՝ չնայած միլիոնավոր ռանդներ են ծախսել անվտանգության եւ ցանկապատման վրա:
Allesbeste ընկերությունը, որը տարեկան առնվազն 1500 տոննա ավոկադո է արտահանում, առնվազն 20 անգամ հարձակման է ենթարկվել 2019 եւ 2020 թվականներին:
Գողացված արտադրանքի մեծ մասն առաջին կարգի են, որոնք նախատեսված են արտահանման համար, հիմնականում՝ Եվրոպա, որտեղ դրանք մեծածախ վաճառողներին կարող են վաճառվել կիլոգրամը մինչեւ 10 եվրոյով:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Հարավային Աֆրիկան 2019 թվականին ավոկադո արտահանող ամենախոշոր վեցերորդ երկիրն էր՝ 70.66 միլիոն դոլարի վաճառքով: Առաջին տեղը զբաղեցրել է Մեքսիկան՝ 2.78 միլիարդ դոլարով: