[ad_1]

Ամենակայուն, չքայքայվող թունավոր քիմիկատներից մեկը, որը մարդուն հայտնի է որպես AFFF, գաղտնի կերպով այրում են Միացյալ Նահանգների աղքատ համայնքների հարեւանությամբ: Ո՞վ է պատասխանատու դրա համար, եթե ոչ ԱՄՆ զինվորականները, գրում է The Guardian-ը:

Բենինգտոն քոլեջի հրապարակած նոր տվյալների համաձայն՝ ամերիկյան զինվորականները հրամայել են գաղտնի այրել ավելի քան 20 միլիոն ֆունտ AFFF եւ դրա թափոնները 2016-2020 թվականների ընթացքում: Եւ դա չնայած այն բանի, որ չկան ապացույցներ, որ այրումն իսկապես ոչնչացնում է այդ սինթետիկ քիմիական նյութերը: Փաստորեն, կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ AFFF-ի այրումը պարզապես արտանետում է այդ տոքսիններն օդում մոտակա համայնքների, ֆերմաների եւ ջրային ճանապարհների ուղղությամբ: Այդկերպ Պենտագոնն արդյունավետորեն անցկացնում է տոքսիկ գիտափորձ միլիոնավոր ամերիկացիների առողջության վրա՝ դարձնելով նրանց փորձարկվողներ առանց կամարտահայտնման հնարավորության:

AFFF-ն հայտնաբերվել եւ տարածվել է ԱՄՆ զինված ուժերի կողմից: Վիետնամում պատերազմի ժամանակ հայտնագործվելով՝ AFFF-ն դարձել է քիմիական ինժեներիայի գյուտերից մեկը՝ ստեղծելով սինթետիկ մոլեկուլյար կապ, որն ավելի ամուր է, քան բնության մեջ հայտնի որեւէ այլ բան:

AFFF-ն օգտագործելու պահից ի վեր՝ զինվորականները հավաքել են շրջակա միջավայրում սինթետիկ ածխաջուր եւ ֆտոր պարունակող միացությունների կայունության մասին մտահոգիչ ապացույցներ: Քանի որ ԱՄՆ-ի զինված ուժերը դարձել են աշխարհում AFFF-ի խոշորագույն սպառողը, հարցերն այն մասին, ինչ է տեղի ունենում հրդեհից հետո, չեն քննարկվում: ԱՄՆ-ի ռազմաբազաները հայրենիքում եւ արտերկրում խրախուսել են AFFF-ի տարածումը սովորական զորավարժությունների ժամանակ, մինչդեռ հրշեջներին ասել են, որ դա անվտանգ է, ինչպես օճառը:

Սինթետիկ ածխաջրա-ֆտորային քիմիան, որն այժմ դասակարգվում է՝ որպես պոլիֆտորային միացություններ, այսօր ուշադրության կենտրոնում է՝ որպես աննախադեպ բնապահպանական ճգնաժամ հրահրող: Այդ «հավերժ քիմիկատների» ազդեցությունը սերտորեն կապված է քաղցկեղի բազվաթիվ տեսակների, զարգացման խանգարումների, իմունային դիսֆունկցիայի եւ անպտղաբերության հետ: Աղդեցությունը նաեւ կապված է Covid-19 վարակի սրացման եւ դրա դեմ պատվաստանյութի արդյունավետության նվազման հետ:



Աղբյուր