[ad_1]

Հնդիկ գործարարը, Սադամ Հուսեյնի գործունեությունից ոգեշնչված, թունավորել է կնոջն ու նրա ընտանիքին հազվագյուտ քիմիական նյութով: Դելիի ոստիկանությունը Վարուն Արորային սպանության կասկածանքով ձերբակալել էր նրա զոքանչի մահից հետո, իսկ դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ կնոջ օրգանիզմում թալիումի բարձր պարունակություն կա, հաղորդում է The Telegraph-ը:

39-ամյա Արորան ընտանեկան ընթրիք էր պատրաստել եւ ուտեստի մեջ թալիում էր ավելացրել, ինչից հետո Արորայի կինը փետրվարին կոմայի մեջ էր ընկել, իսկ նրա քույրն անմիջապես մահացել էր:

Թալիումը դժվար է հայտնաբերել եւ այն դանդաղ մահվան է հանգեցնում, որն ուղեկցվում է մահաքնով,, թմրությամբ, ընդհանուր թուլությամբ եւ մազաթափությամբ: Կնոջ մահից հետո Արորայի աները դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով, որ սպանության մեջ կասկածում է իր փեսային: Հետագա փորձարկումները ցույց են տվել, որ նրա կնոջ եւ երեխաների օրգանիզմում թալիումի բարձր մակարդակ կա: Հետաքննողները հայտարարել են, որ Արորան իր համակարգչի միջոցով ինտերնետում որոնել է Սադամի կողմից քիմիական նյութի օգտագործման պատմությունը:

«Մենք նաեւ պարզել ենք, որ Արորան թալիում է պատվիրել առցանց դեղագործական ընկերության միջոցով՝ հավաստիացնելով, որ ինքն ու իր աները հոմեոպաթիկ դեղ են պատրաստում կորոնավիրուսի դեմ: Մենք հետեւեցինք փաթեթը առաքողին եւ նույնականացրեցինք Արորային»,- ասել է ոստիկանության աշխատակիցներից մեկը: Ապա Վարուն Արորան խոստովանել է, որ թալիում է գնել եւ թունավորել է իր կնոջն ու նրա ընտանիքին վրեժխնդիր լինելու համար, քանի որ, նրա կարծիքով, երկար ժամանակ նվաստացվել է նրանց կողմից:

Հիշեցնենք, որ թալիումը քիմիական նյութ է, որը հայտնի է դարձել իրաքյան բռնապետի գաղտնի ոստիկանության կողմից այլախոհների եւ հակառակորդների դեմ կիրառելուց հետո:

 



Աղբյուր