[ad_1]

ԱՄՆ ռազմածովային ուժերը ծրագրում են փորձագետների խումբ ուղարկել Սուզեի ջրանցք, որոնք կօգնեն պարզել, թե ինչպես վերականգնել երթևեկությունը, որն արգելափակվել է ջրանցքի երկայնքով Ever Given բեռնանավի  կանգ առնելուց հետո: Այս մասին հայտնում է Интерфакс

Աղբյուրների փոխանցմամբ՝ փորձագետները, որոնք կգնահատեն նավը արգելափակումից դուրս բերելու ուղղությամբ աշխատանքների առաջնահերթությունները, Սուեզի ջրանցքի տարածք կհասնեն ուրբաթ օրվանից ոչ ուշ:

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին հայտնել էր, որ ԱՄՆ-ն Եգիպտոսի իշխանություններին օգնություն է առաջարկել Սուեզի ջրանցքով երթևեկությունը բացելու համար:



Աղբյուր