[ad_1]

Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել է «Եվրատեսիլ 2021» երաժշտական մրցույթին Բելառուսի մասնակցությունը թույլ չտալու որոշման մասին, քանի որ երկրի կողմից ներկայացված նոր երգը չի համապատասխանում մրցույթի կանոններին: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով մրցույթի կայքում տեղադրված հայտարարությունը:

«Որոշվել է, որ նոր հայցը նույնպես չի համապատասխանում մրցույթի կանոններին, որոնք երաշխավորում են, որ այն չի օգտագործվի որպես քաղաքական գործիք»,- նշել են կազմակերպիչները:

Նշվում է, որ այսպիսով Բելառուսի ներկայացուցիչը չի կարողանա մասնակցել  Ռոտերդամում մայիսի 12-ից 16-ն անցկացվելիք երաժշտական մրցույթին, քանի որ երկիրը չի կարողացել սահմանված ժամկետում երաժշտական կատարում ներկայացնել:

Ավելի վաղ «Եվրատեսիլի» կազմակերպիչները հայտնել էին, որ Բելառուսի ներկայացուցչի կատարումը քաղաքականացված է:



Աղբյուր