[ad_1]

Չինական Xiaomi տեխնոլոգիական ընկերությունը սեփական ապրանքանիշի ներքո էլեկտրամոբիլներ կթողարկի, երեք աղբյուրներին հղումով գրում է Reuters-ը։

Մեքենաները թողարկվելու են չինական ավտոարտադրող Great Wall Motor Co Ltd ընկերության գործարանում, որը Չինաստանում բեռնատարների խոշորագույն արտադրողն է։

Սպասվում է, որ Xiaomi ապրանքանիշի ներքո առաջին էլեկտրամոբիլները հասանելի կլինեն 2023 թվականին: Ենթադրվում է, որ դրանց ծրագրային ապահովումը համատեղելի կլինի ընկերության այլ սարքերի հետ։

Reuters-ի տվյալներով՝ Xiaomi-ն էլեկտրամոբիլների շուկա դուրս գալու մասին կհայտարարի հաջորդ շաբաթ:

Նշենք, որ գործակալության հաղորդագրության ֆոնին Xiaomi-ի բաժնետոմսերն աճել են 9 տոկոսով, Great Wall-ի բաժնետոմսերը՝ 15 տոկոսով:



Աղբյուր