[ad_1]

ՌԴ նախագահի զարմիկը ՝ Ռոման Պուտինը, ստեղծել է Պուտինի աջակցության կոմիտե, որի նպատակն է լինելու վերահսկել պետության ղեկավարի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը և նրա հրամանների կատարումը: Այս մասին տեղեկացնում է Свободная Пресса հրատարակությունը:

«Համառուսաստանյան այս կազմակերպությունը կոչված կլինի միավորել  կյանքում ակտիվ դիրքորոշում ունեցող քաղաքացիներին, որոնք աջակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որդեգրած զարգացման կուրսին: Երկրի ղեկավարի կողմից իրականացվող բարեփոխումների հաջող կայացման համար կոմիտեի անդամները կհետևեն նախագահի հրամանների կատարմանը և անմիջականորեն կմասնակցեն Ռուսաստանի այս կամ այն սուբյեկտի համար կարևոր հարցերի լուծման»-ասել են ԶԼՄ-ներին Պուտինի զարմիկի մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ յուրաքանչյուր մարզում կստեղծվեն կոմիտեի մասնաճյուղեր:

Դրանք զբաղվելու են այդ շրջաններում «կարգուկանոն հաստատելով» տարբեր ոլորտներում ՝ բնակարանային և կոմունալ ծառայություններ, բժշկություն, կրթություն, ինչպես նաև երիտասարդների հայրենասիրական և սպորտային դաստիարակություն և բոլոր մակարդակների իշխանությունների հետ փոխհարաբերություններ:

Անցյալ տարվա դեկտեմբերին հաղորդվում էր, որ գործարար, Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա, Ռուսաստանի Դաշնության նախագահի զարմիկ Ռոման Պուտինը ստեղծել է «Ռուսաստանն առանց կոռուպցիայի» քաղաքական կուսակցությունը: Գաղտնի քվեարկությամբ Պուտինը ընտրվել էր կուսակցության նախագահ: Այս կուսակցությունը ՌԴ արդարադատության նախարարության կայքում գրանցված չէ:

 



Աղբյուր