[ad_1]

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին ընկերական խաղի շրջանակներում հյուրընկալ էր Բելառուսի հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին Բելառուսի ընտրանին տիրում էր նախաձեռնությանը: Ռաֆայել Նազարյանի սաները շեշտը դրել էին հակագրոհների վրա և մի քանի լավ հնարավորություն ուներ բացելու հանդիման հաշիվը, սակայն իր դիրքում էր Բելառուսի դարպասպահը:

Հադիպման 18-րդ րոպեին օգտվելով Հայաստանի հավաքականի պաշտպանների սխալից Բելառուսի ընտրանին առաջ անցավ հաշվի մեջ: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Վլադիսլավ Լոժկինը: Խաղակեսի վերջանամասում Հայաստանի Մ21 տարեկանների թիմը հիմնականում տիրում էր գնդակին: Առավելությունը գոլի վերածվեց 41-րդ րոպեին, երբ Սերոժ Թիթիզյանը ստանդարտ դիրքից գրավեց Բելառուսի դարպասը:

Երկրորդ կեսում թիմերի փոխանակվում էին գրոհներով և վտանգավոր պահերով: Խաղակեսի միջնամասում Նազարյանը միանգամից երեք փոփոխություն կատարեց` հնարավորություն տալով առաջին անգամ ընտրանի հրավիրված մի քանի ֆուտբոլիստների:

Հանդիպման վերջանամասում` 88-րդ րոպեին, Բելառուսն օգտագործեց արագ հակագրոհը և նորից առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Եգոր Բոգոմոլսկին:

Ի վերջո Հայաստանի հավաքականը զիջեց Բելառուսին 1:2 հաշվով:



Աղբյուր