[ad_1]

Տավուշի սահմանին ամեն ինչ հանգիստ է, սահմանային փոփոխության որևէ քննարկում, որևէ տեղեկատվություն չունենք, տարածքների հանձնման թեմա գոյություն չի ունեցել և չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչու էին վերջերս ռուս խաղաղապահներն այցելել Իջևան, արդյոք որևէ գործընթաց է իրականցվում:

«Ինչ վերաբերում է զինծառայողների այցելությանը Տավուշի մարզ, դա մշտական բնույթ ունի, դա կապված է Պաշտպանության նախարարության ֆունկցիաների, գործողությունների, իրենց պարտականությունների կատարման հետ: Մնացած հարցերով խնդրում եմ դիմեք Պաշտպանության նախարարությանը»,-ասաց նա:

Հայկ Չոբանյանի խոսքով՝ յուրաքանչյուր գերատեսչություն ունի իր ֆունկցիաները և մենք պետք հասկանանք, որ պատերազմական երկիր ենք, և համապատասխան գերատեսչությունը պետք է որոշի այդ հարցերի պատասխանը ինչ լայնությամբ և ինչ ծավալով կարող է ներկայացնել հանրությանը:

Անդրադառնալով հարցին, թե, այսինքն` ինքը բացառում է, որ Տավուշի մարզից շրջաններ հանձնելը, մարզպետն ասաց. «Ես բացառում եմ Տավուշի մարզից շրջաններ հանձնելու գործընթացը որևէ մեկի կողմից գոնե քանի դեռ ես կլինեմ այնտեղ պատասխանատու և ես կապրեմ այս երկրում: Եվ եթե Տավուշի մարզի սահմանին որևէ վտանգ լինի, առաջինը ես կանգնած կլինեմ սահմանին՝ վտանգը չեզոքացնելու: Հայ ժողովրդի և Հայաստանի համար այս թեման պետք է փակ լինի, քննարկման առարկա չլինի»,-ասաց նա:



Աղբյուր