[ad_1]

Չինաստանի արտգործնախարար Վան Ւն հույս է հայտել, որ Թուրքիան կշարունակի աջակցել Չինաստանին Սինցզյանի հետ կապված հարցերում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Սինցզյանի հետ կապված հիմնախնդրի էությունը պայքարն է բռնության, անջատողականության դեմ: Հուսով ենք, որ թուրքական կողմը կշարունակի ըմբռնում ցուցաբերել եւ աջակցել Չինաստանին երկրի հիմնական շահերին ու հիմնական մտահոգություններին վերաբերող հարցերում»,- ասել է Վան Ին Անկարա կատարած այցի ընթացքում իր թուրք գործընկեր Մեվլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ:

Չին դիվանագետն ընդգծել է, որ Պեկինը պատրաստ է աշխատել Թուրքիայի հետ՝ փոխվստահության ամրապնդման, փոխշահավետ համագործակցության խորացման եւ չին-թուրքական ռազմավարական համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար: Ընդ որում, նա նշել է, որ Չինաստանը սատարում է Թուրքիայի անկախության քաղաքականությանը, հարգում է սոցիալական համակարգը, տնտեսական մոդելը եւ զարգացման ուղին, որն ընտրված է երկրի սեփական ազգային պայմաններին համապատասխան: Նա նաեւ թուրք մարզիկներին հրավիրել է մասնակցել Պեկինի 2022 ձմեռային օլիմպիական խաղերին:

Չինաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան աջակցում է մեկ Չինաստանի սկզբունքին, երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու հանձնառությանը եւ շեշտել, որ «Թուրքիան չի մասնակցի հակաչինական որեւէ ակցիայի, թույլ չի տա բռնի գործողություններ Չինաստանի դեմ իր տարածքում»:

Զրուցակիցները կողմ են արտահայտվել երկու երկրների տնտեսական եւ մշակութային համագործակցության խորացմանը, քաղաքական կապերի ամրապնդմանը եւ գործողությունների համաձայնեցմանը:

 

 



Աղբյուր