[ad_1]

Սիրիայի արաբական բանակի 25-րդ հատուկ առաքելության ստորաբաժանումների զորավարժությունների ընթացքում առաջին անգամ նկատվել են ռուսական Կա-226 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներ, հայտնում է almasdarnews.com թերթը՝ հղում տալով Sputnik լրատվական գործակալության արաբական ծառայությանը։

Կա-226-ը թեթև ուղղաթիռ է, որի վերելքի առավելագույն քաշը 3600 կիլոգրամ է։ Այն կարող է տեղափոխել կամ 785 կիլոգրամ բեռ և անձնակազմի 1-ից 2 անդամ կամ մինչև 7 ուղևոր, իսկ առավելագույն արագությունը 210-ից 220 կիլոմետր ժամ է։ Ուղղաթիռների այս տեսակը կարող է թռիչքներ կատարել Ցելսիուսի սանդղակով՝ մինչև 50 աստիճան ջերմաստիճանի և 100 տոկոս խոնավության պայմաններում՝ թռչելով 475-ից մինչև 600 կիլոմետր։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Հալեպ և Համա նահանգների սահմանային տարածքներում տեղի ունեցած զորավարժությունների ընթացքում, աշխատանքներ են տարվել գյուղը վիրտուալ զինյալներից ազատագրելու հարցի շուրջ:

Ուղղաթիռից բացի զորավարժություններին մասնակցել են սիրիական Մի-24 ուղղաթիռն ու երկու Լ-39 ինքնաթիռ։ Կիրառվել են նաև Ap-57մմ և S-60մմ , ինչպես նաև D-30 122 հաուբիցներ (հրետանային ռազմատեխնիկայի մաս, որն ի տարբերություն հրանոթի արկը նետում է գրեթե հորիզոնական անկյան վրա) և 106,7 մմ-անոց Type 63 հրանետ (զենք, որը նախատեսված է թշնամուն այրվող հրախառնուրդով խոցելու համար):

Հատուկ նշանակության ստորաբաժանման զինվորները մասնակցել են հաստատությունների մաքրմանը՝ առաքելությունն իրականացնելով ընդամենը 10 րոպեում:



Աղբյուր