[ad_1]

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Euronews-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Թուրքիան որոշ քայլեր կձեռնարկի ռուսական «С-400» զենիթահրթիռային համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար, հաղորդում է ТАСС-ը:

«Գաղտնիք չէ, որ լուրջ տարաձայնություններ ունենք Թուրքիայի հետ «С-400» համակարգերի վերաբերյալ, և ես ուղիղ այդ մասին ասել եմ իմ թուրք գործընկերոջը, երբ հանդիպել եմ նրա հետ, և մեր այլ դաշնակիցներ են նույնն արել»,- ասել է Բլինքենը:

Բլինքենն ասել է նաև, որ Թուրքիան վաղեմի ու շատ թանկ դաշնակից է:

«Թուրքիան մեզ հետ շատ կարևոր նպատակների հասնելու համար աշխատում է, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայում առկա հարցերի լուծման ոլորտներում: Այնպես որ՝ մենք շահագրգիռ ենք սերտ աշխատել Թուրքիայի հետ»,- նշել է Բլինքենը:

 

 

 



Աղբյուր