[ad_1]

Աշխարհի ամենախոշոր սոցցանց Facebook-ը հավելված է մշակում նախկին բանտարկյալների համար, որ նրանց օգնի ադապտացվել հանրությանը, հայտնում է «Բլումբերգ» գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ նոր հավելվածի՝ The Re-Entry App («Հավելված վերադարձի համար») գովազդը հրապարակվել էր Instagram-ում: «Հասարակության աջակցությամբ բանտից հետո կյանքին նախապատրաստվելու» գործում օգնություն առաջարկող իրազեկման մեջ օգտատերերին առաջարկվել է հավելվածին վաղ հասանելիություն: Սակայն հետո գրառումը ջնջվել է:

«Մենք խնդիրները հաղթահարելու տարբեր եղանակների փնտրտուքի մեջ ենք, որոնց մեր հավելվածներում բախվում են մարգինալացված խմբերը: Սա նախատեսված էր միայն ներքին թեստավորման համար, եւ մենք իրազեկումը ջնջեցինք հենց իմացանք, որ այն որոշ ժամանակ գործել է արտաքին հասանելիության համար»,- գործակալության հետ զրույցում պարզաբանել է Facebook-ի ներկայացուցիչը:

The Re-Entry App-ը Facebook ընկերության մասն է, որն արտադրանք է ստեղծում անպաշտպան սոցիալական խմբերի համար:

Facebook սոցցանցը 2004 թվականի փետրվարին հիմնել է 19-ամյա ամերիկացի ուսանող Մարկ Ցուկերբերգը: Ընկերության կենտրոնակայանը Մենլո Պարկում է (Կալիֆոռնիա): Facebook-ին են պատկանում նաեւ Messenger, WhatsApp եւ Instagram ծառայությունները:



Աղբյուր