[ad_1]

Կիբերանվտանգության հարցով ռուս փորձագետները Intel պրոցեսորներում հայտնաբերել են 2 կրիտիկական խոցելիություն, գրում է Իվեստիան:

Positive Technologies ընկերությունը պարզել է, որ սպառնալիքի տակ են հայտնվել Intel Atom ընտանիքի վրա հիմնված սարքերը, որոնք տեղադրված են նեթբուքերում, պլանշետներում, POS-տերմինալներում եւ դրամարկղերի ապարատներում: Սակայն մասնագետները զգուշացրել են, որ հավանական է, որ հաքերները կարող են հասանելիություն ստանալ այս արտադրողի բոլոր ընթացիկ պրոցեսորների նկատմամբ:

Intel-ը հայտարարել է, որ լուրջ է վերաբերվում Positive Technologies-ի հետազոտությանը եւ ուշադիր ուսումնասիրում են նրանց հայտարարությունները:     

2020 թվականի նոյեմբերին iPhone iOS 14 օպերացիոն համակարգում հայտնաբերվել է երեք զրոյական օրվա (zero day) խոցելիություն՝ պոտենցիալ վտանգավոր սխալներ, որոնց համար դեռ մշակված չեն պաշտպանիչ մեխանիզմներ: Առաջին խնդիրը թույլ է տվել իրականացնել հեռակա կոդերի կատարում եւ iPhone-ի կոտրում: Երկրորդ խնդիրը կապված է iOS միջուկում արտոնությունների մեծացման հետ, իսկ երրորդը` OS միջուկի հիշողությունից տվյալների ստացման հետ: 

 



Աղբյուր