Մարտի 25-ին, ժամը 16։38-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի արագաչափի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս  մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 57-րդ կմ-ին գտնվող ծառն ընկել է T-40 մակնիշի տրակտորի վրա, ինչի հետևանքով վարորդը (Կ․ Ղ․, ծնված 1971 թ.) տուժել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները մասնատել են վնասված ծառի ճյուղերը և դուրս բերել երթևեկելի հատվածից։



Աղբյուր