Բրազիլիայում, որը «Covid-19»-ի հետևանքով ամենատուժած երկրներից մեկն է ողջ աշխարհում, վիրուսից մահացածների թիվը գերազանցել է 300.000-ը: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները:

Մարտի 25-ի դրությամբ՝ հարավամերիկյան երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմել է 301.087, որից ավելի քան 2200-ը՝ վերջին մեկ օրում: Ընդհանուր առմամբ, Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 12.227.179-ի, որից ավելի քան 90 հազարը վերջին 24 ժամում է գրանցվել: Երկրում վերջին օրերին «Covid-19»-ից մահացության մեկօրյա ռեկորդային դեպքեր են արձանագրվում:

Ինչպես մահացության, այնպես էլ վարակման ցուցանիշով Բրազիլիան երկրորդ է ողջ աշխարհում և զիջում է միայն ԱՄՆ-ին, որտեղ վարակվածների թիվը հատել է 30 մլն-ի շեմը, իսկ մահացածներինը՝ 558 հազարի շեմը:



Աղբյուր