[ad_1]

Բասկետբոլի Եվրասիական Լիգայի երրորդ խաղարկությունը բնականոն ընթացքի մեջ է:

Այսօր խաղային երկրորդ օրն է: Խաղային օրվա առաջին դիմակայությունը առաջատարների միջև էր: «Վահագնի Սիթին» չկարողացավ տոնել երկրորդ անընդմեջ հաղթանակը: «Ալ Ռիյադիի» մոտ ստացվեց մնալ անպարտելի. վերջինս հաղթեց 75-74 հաշվով: Ամեն ինչ վճռվեց վերջին րոպեի ընթացքում:

Վաստակած 24 միավորով խաղում ամենաարդյունավետը «Վահագնի Սիթիից» Դարիուս Կլարկն էր , նա նաև 6 անգամ տիրեց անդրադարձին ու իրականացրեց 2 արդյունավետ փոխանցում:

Խաղային օրվա երկրորդ դիմակայությունը կմեկնարկի ժամը 21-ին. կմրցեն «Դվինն» ու «Միցուբասկետը»:



Աղբյուր