[ad_1]

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ամենայն հավանականությամբ կհեռանա թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Coriere dello Sport-ը հայտնում է, որ թուրինյան ակումբի ղեկավարությունը՝ ի դեմս փոխնախագահ Պավել Նեդվեդի, որոշել է վաճառել 27-ամյա ֆուտբոլիստին:

Դիբալան 2015 թվականից է պաշտպանում «Յուվենտուսի» գույները, իսկ ավելի վաղ հանդես է եկել «Պալերմոյում» և իր հայրենիքում՝ Արգենտինայում: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Ա Սերիայի 11 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» և «Յուվենտուսը» պատրաստ են Անտուան Գրիզմանին փոխանակել Դիբալայի հետ:



Աղբյուր