Հինգշաբթի, զատկական տոների առթիվ սահմանված ընդլայնված արձակուրդների մասին որոշումը չեղարկելուց հետո, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ թունելի վերջում լույս է երևում և հավելել, որ հաղթելու են այս վարակին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Զատկական տոների առթիվ սահմանված ընդլայնված արձակուրդները չեղարկելու վերաբերյալ որոշումը կայացվել է չորեքշաբթի՝ Գերմանիայի 16 նահանգների ղեկավարների հետ համատեղ:

Այսօր Բունդեսթագի խորհրդարանի ստորին պալատի օրենսդիրներին ուղղված իր ելույթում Մերկելն ասել է․ «Դեռ մի քանի ամիս կպահանջվի, սակայն թունելի վերջում լույս է երևում: Մենք կհաղթենք այս վիրուսին»:

Գերմանիայի կանցլերն ասել է, որ, չնայած այս պահին իրավիճակը բարդ է, խնդիրն ուժերը հավաքելն ու առաջ շարժվելն է։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և դաշնային նահանգների իշխանությունները պայմանավորվել էին երկրում կարանտինային ռեժիմը երկարացնել մինչև ապրիլի 18-ը:

Այսպիսով, հանգստյան օրերի սահմանափակումները Գերմանիայում նախատեսված էին ոչ միայն Ավագ Ուրբաթ, Զատկի կիրակի և Զատկի երկուշաբթի օրերին, այլ նաև երկու լրացուցիչ օր՝ ապրիլի 1-ին և 3-ին:



Աղբյուր