[ad_1]

Երեւանի Աթենք փողոցի 12 հենասյուներն այս գիշեր կողաշրջվել են, որովհետեւ շինարարական աշխատանքների ժամանակ մայթով խրամուղու փորման եւ խողովակների անցկացման ընթացքում անձրեւաբեր տեղումների հետեւանքով էլեկտրական հենասյուների հիմքերի գրունտները (որոնք հիմնականում ավազային լիցքով էր կատարված) թուլացել էին, ինչպես նաեւ ուժեղ քամի էր եղել։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Երեւանի քաղաքապետարանի աշխատանքային տարեկան ծրագրերով իրականացվում են Աթենքի փողոցի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրով նախատեսված է օդային բոլոր մալուխները անցկացնել ստորգետնյա տարբերակով, որի նպատակով անցկացվեում են 3 շարք խողովակաշարերներ: Բացի այդ, փողոցի երկու կողմերի եզրաքարերը փոխարինվելու են նորերով, ծաղկամանների եւ թուջե էլեմենտները վերանորոգովելու են ու ներկվելու: Նորոգվելու է նաեւ հենապատը, ինչպես նաեւ բարեկարգվելու է մայթի ծածկը:

Ներկայումս ճանապարհից հեռացվել են շրջված հենասյուները եւ մալուխային ցանցը, ճանապարհը բացվել է տրանսպորտային միջոցների երթեւեկության համար: Պատահարի հետեւանքով նյութկան եւ մարդկային վնասներ չկան: Աշխատանքներ են տարվում հենասյուները տեղադրելու ուղղությամբ: Համաձայն պայամանագրի՝ շինարարական աշխատանքների ավարտ է նախատեսված 100 օրացուցային օր»,– ասվում է մեր հարցմանն ի պատասխան։

Հիշեցնենք, որ մարտի 25–ին Երեւանի Աթենք փողոցի 12 հենասյուները պոկվել ու փակել էին ճանապարհը։

Արտակարգ իրավիճակ Աթենքի փողոցում. 12 էլեկտրասյուները պոկվել ու տապալվել են գետնին փակելով ճանապարհը (ֆոտո)

 



Աղբյուր