[ad_1]

Աշխարհում քաղաքացիություն ստացած առաջին մարդանման ռոբոտի՝ Սոֆիայի արվեստի թվային ստեղծագործությունն աճուրդի ժամանակ վաճառվել է 688 888 դոլարին համարժեք տոկենով (ոչ փոխանակելի, եզակի տոկենը (NFT, non-fungible token) կրիպտոգրաֆիկ տոկենների տեսակ է, որոնց յուրաքանչյուր օրինակը եզակի է և չի կարող փոխանակվել կամ փոխարինվել այլ համանման տոկենով: Այն  թվային աշխարհում արժեթղթերի համարժեքն է), գրում է Reuters-ը։

Սոֆիան, որը ներկայացվել է 2016 թվականին, իր արվեստը ստեղծել է 31-ամյա իտալացի թվային նկարիչ Անդրեա Բոնասետոյի հետ համագործակցությամբ, որը հայտնի է իր գունագեղ դիմանկարներով, որոնցից մի քանիսը պատկերում են հայտնի մարդկանց, այդ թվում՝ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկին:

«Սոֆիայի մասնավոր ստեղծագործություն» թվային աշխատանքը 12 վայրկյանանոց MP4 ֆայլ է, որը ցույց է տալիս Սոֆիայի աշխատանքի ընթացքը և թե ինչպես է նա ավարտին հասցնում իր ինքնադիմանկարը։

NFT artwork by humanoid robot sells at auction for nearly $700,000NFT digital artwork by humanoid robot Sophia up for auctionNFT artwork by humanoid robot sells at auction for nearly $700,000 | 1330 & 101.5 WHBLNFT artwork by humanoid robot sells at auction for nearly $700,000 | ReutersNFT digital artwork by humanoid robot Sophia up for auction



Աղբյուր