[ad_1]

Իշխանության ներսում խնդիր կա Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ, ամեն ինչ հարթ չէ այդ առնչությամբ։ Այս մասին այսօր՝ մարտի 25–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Իշխանության ներսում մարդիկ կան, որոնք սկզբունքորեն անհամաձայնություն ունեն ռեյտինգային ընտրակարգի վերացման մասով։ Չեմ կարող ասել, թե ընդդիմության հետ ինչ պայմանավորվածություններ են եղել, ամեն դեպքում կարծում եմ, որ  Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, երբ իրականացվում է, պետք է հետեւել միջազգային գործընկերների «պահանջներին», որոնց մինչեւ այսօր հետեւել ենք։ Վենետիկի հանձնաժողովը մշտապես Ընտրական օրենսգրքի նման կարեւորագույն փաստաթղթի շուրջ տվել է եզրակացություն, որ ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի լայն կոնսենսունսի պայմաններում, այսինքն՝ ընդդիմադիրները պետք է իրենց համաձայնությունը տան։  Ինչպես նաեւ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելուց 6 ամիս շուտ ընտրություններ տեղի ունենալ չեն կարող։ Հիմա չեմ հասկանում՝ մենք թքած ունե՞նք աշխարհի վրա»,– ասաց պատգամավորը։

Ըստ Թագուհի Թովմասյանի՝ իշխանությունները բարձր հեղինակություն ունեցող ներկայացուցիչներ չունեն, այդ պատճառով էլ ցանկանում են ընտրությունները փակ համամասնական ընտրակարգով անցկացնել։ 

«Իրենք մարզերում մարդ չունեն, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրեն  ու քանի որ այս ընտրությունները հեղափոխական  էյֆորիայի ֆոնին չէ, եւ մարդիկ ավելի սթափ են դատում, ավելի  ռեալ է, որ ավելի հեղինակություն ունեցող այլ կուսակցությունից առաջադրված մարդը կարող է լուրջ ձայներ հավաքել, դրա համար էլ իրենք ոչնչացնում են բոլոր հեղինակություն ունեցող մարդկանց հնարավորությունները»,– հավելեց նա։



Աղբյուր