Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերացրեց Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը:

Քիչ առաջ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Հայաստանում Ռազմական դրությունը վերացնելու մասին ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի նախագիծը:\

Նախագիծն ընդունվեց 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Քվեարկությունից առաջ Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Դիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեք ասմունքել․․

Նախագծի ընդունումից հետ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արձագանքեց.«Հիրավի անիմանալի են ճանապարհները Աստծո»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ էր արել կողմ քվեարկել նախագծին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելու առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:

https://ochenklyovo.ru/%d5%ac%d6%80%d5%a1%d5%b0%d5%b8%d5%bd/%d5%a2%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a5%d6%80%d5%a8-%d5%bd%d6%80%d5%a1%d5%b6-%d5%a7%d5%ab%d5%b6-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%bd%d5%bf%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b9/