Ջալալ Անատոլիի Հարությունյան (նոյեմբերի 11, 1974, Բադարա, Ասկերանի շրջան, Արցախ), հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ[1], Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար–Պաշտպանության բանակի նախկին

հրամանատար[2][3], Արցախի հերոս[4], ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ[5]։ Հարությունյանը ծնվել է Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։ Հայրը՝ Անատոլին մաթեմատիկայի ուսուցիչ և դպրոցի ուսմասվար էր աշխատում, իսկ մայրը՝ Սվետլանան՝ բուժքույր[6]։ 1981-ից 1991

թվականներին սովորել է նույն գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցը ավարտելուց անմիջապես հետո միացել է Արցախի համար մղվող ազատագրական պայքարին[7]։ Միաժամանակ սովորել է Արցախի

պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1995 թվականին[6]։ 1999 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիա, որն ավարտել է կարմիր դիպլոմով։

https://ochenklyovo.ru/%d5%ac%d6%80%d5%a1%d5%b0%d5%b8%d5%bd/%d5%bb%d5%a1%d5%ac%d5%a1%d5%ac%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%a5%d6%84%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%a9%d5%a5%d6%81%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a1%d5%b5/