[ad_1]

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր առաջին մամուլի ասուլիսը կանցկացնի պաշտոնը ստանձնելուց ի վեր: Այս մասին հայտնում է CNN-ը:

Նշվում է, որ միջոցառումը տեղի կունենա նրա նախագահության 65-րդ օրը, որը վերջին 100 տարվա մեջ ամենաերկար ժամանակահատվածն է՝ երդմնակալության պահից հետո մամուլի ներկայացուցիչների հետ առաջին անգամ հանդիպելու տեսանկյունից: Սովորաբար, ամերիկյան առաջնորդներն իրենց  պաշտոնավարման առաջին 40 օրվա ընթացքում հրավիրում են մամուլի ասուլիսներ:
 
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով միայն 30 լրագրող է հրավիրվել Սպիտակ տան Արևելյան սրահ: Բայդենն ակնկալում է անդրադառնալ այնպիսի հարցերի, ինչպիսիք են համավարակը, միգրանտների ճգնաժամը և Աֆղանստանից զորքերի դուրսբերումը:

 



Աղբյուր