[ad_1]

Երեկ գրանցված ակտիվ վարակակիրների թվով անցանք անցյալ տարվա հունիս-հուլիսյան ալիքի գագաթը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«2020թ. հուլիսի 5-ին ակտիվ վարակակիրների ամենամեծ թիվն էր գրանցվել՝ 11984, իսկ երեկվա դրությամբ գրանցված արդեն 12436 ակտիվ վարակակիր կար երկրում։

Ըստ Հրանտ Միքայելյանի՝ շաբաթական մահացությունների թվով հունիս-հուլիսի ցուցանիշներն օրեր առաջ ենք գերազանցել։

Այսինքն և՛ մահերի թվով, և՛ կովիդով վարակվածների թվով հունիս-հուլիսյան ալիքը գերազանցել ենք։

Որևէ իրական գործողություն այս ալիքը կանգնեցնելու ուղղությամբ չի արվում»,- գրել է նա:



Աղբյուր