[ad_1]

Ամառային եղանակը կարող է երկարել և դարավերջին մինչ կես տարի տևել, եթե որևէ ջանք չգործադրվի կլիմայական փոփոխությունները մեղմացնելու հարցում:

Ինչպես ներկայացնում է CNN-ը՝ հղում անելով վերջերս իրականացված ուսումնասիրության արդյունքներին, վերջին 60 տարում ամռան տևողությունն աշխարհով մեկ միջինում ավելացել է 17 օրով:

«Գլոբալ տաքացման հետևանքով ամառներն ավելի երկար և ավելի շոգ են դառնում, մինչդեռ ձմեռներն՝ ավելի կարճ և տաք»,- աղբյուրը մեջբերում է հետազոտության հեղինակ Յուփին Գուանին:

Նրա խոսքով՝ թեև երկար ամառները կարող են հաճելի լինել ընտանեկան արձակուրդների և քաղաքից դուրս ուղևորությունների համար, տարվա եղանակի երկարաձգումն, այնուամենայնիվ, կարող է զգալի ազդեցություն ունենալ մեր առողջության, ինչպես նաև շրջակա միջավայրի և գյուղատնտեսության վրա:

Նշվում է, որ ջերմային ալիքները կարող են պատճառ դառնալ առավել երկարատև, մոծակների տարածմամբ պայմանավորված հիվանդությունների զարգացման համար, ծաղկափոշուց ալերգիաների տարածման համար, իսկ գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման ժամկետը կերկարաձգվի:

Ըստ մասնագետների՝ գարնան և ամռան գալուստն արագանում է, իսկ աշնան և ձմռան գալուստը՝ հետաձգվում: Նշվում է, որ հյուսիսային կիսագնդի մեծ մասն արդեն իսկ ավելի երկար ամառների ականատես է լինում, իսկ միջերկրածովյան տարածաշրջանում ամառը երկարում է ավելի քան 8 օրով 10 տարին մեկ՝ սկսած 1950-ականներից:  

 



Աղբյուր