[ad_1]

Այսօր «Ազատությանը» հարցազրույց տվեցի, որը ռեպորտաժում դրվեց առանց հնչեցրածս գլխավոր մտքերի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը: Նա իր գրառումը վերնագրել է հետևյալ կերպ. «Ազատության» ռեպորտաժում բացակայող և խեղաթյուրված մտքերս», որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր «Ազատությանը» հարցազրույց տվեցի, որը ռեպորտաժում դրվեց առանց հնչեցրածս գլխավոր մտքերի: 

Դրանք են.

1. Սորոսական թևը պարտադրեց իշխանությանը փոխել ընտրական օրենսգիրքը: Սրանից հետևում է, որ ՀՀ իշխանությունը գտնվում է դրսի ուժերի ղեկավարման տակ:

2. Առանց տարածքային (ռեյտինգային) թեկնածուներով ընտրություն անցկացնելու առաջարկը/պահաջը հենց սկզբից հնչեցվել և պինդ պարտադրվում է բացառապես սորոսական թևի կողմից:
3. ՔՊ կուսակցությունը մարզերում ներկայացված չէ, քանի որ համարում է պետական հիմնարկներն են կուսակցության մարզային կառույցները:

4. Հայաստանում կուսակցական համակարգն իր ամբողջության մեջ դեռևս չի կայացել այնպես, որը թույլ կտար անցկացնել առանց տարածքային (ռեյտինգային) թեկնածուների ընտրություններ: Դրանից հրաժարվելը կրում է արհեստական բնույթ, չի համադրվել մեր քաղաքական իրականության հետ, որը կարող է նպաստել թույլ և հակապետական իշխանության ընտրության:

5. Ուսումնասիրեք այն կուսակցությունները, որոնք կողմ են իշխանության առաջարկած տարածքային թեկնածուների հանմանը և կտեսնեք, որ այդ բոլոր կուսակցությունները չունեն մարզային կառույցներ:

Խեղաթյուրված միտք

Ռեպորտաժում ասվում է, թե ես հայտնել եմ, որ «Հայրենիք» կուսակցությունն ամեն դեպքում մասնակցելու է ընտրություններին:

Մինչդեռ այդ հարցին պատասխանելիս ասել եմ հետևյալը. «Մենք հայտնել ենք մասնակցության մեր որոշման մասին այն ժամանակ, երբ իշխանությունը չէր պատրաստվում փոխել ընտրական օրենսգիրքը:

Ուստի, հաշվի առնելով իշխանության կողմից անթույլատրելի նախապայանի առաջադրումը, փոփոխությունից հետո մասնակցելու հարցը պետք է քննարկվի կուսակցության խորհրդում և ընդունվի որոշում: Իմ անձնական կածիքով մենք կմասնակցենք ընտրություններին նաև ընտրական օրենսգրքի փոփոխության դեպքում»: Այս կարծիքի մասով հատուկ ընդգծել եմ, որ դա բացառապես իմ անձնական կարծիքն է, որը կարող է չհամընկնել կուսակցության հետագա որոշման հետ:

Հ.Գ. Սա ընդունեք ոչ թե դժգոհություն «Ազատության» հասցեին, այլ լրացում ռեպորտաժին»:



Աղբյուր