[ad_1]

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 10%-ով կրճատել է կարդինալների եւ Վատիկանում աշխատող մյուս հոգեւորականների աշխատավարձերը որպեսզի պահպանի սովորական աշխատակիցների աշխատանքը, քանի որ կորոնավիրուսի համավարակը հարված է հասցրել Սուրբ Աթոռի եկամուտներին:

Վատիկանը հայտնել է, որ պոնտիֆիկը ապրիլի 1-ից համամասնական կրճատումներ մտցնելու հրաման է տվել, հաղորդում է Reuters-ը:

Հռոմի պապը հաճախ է նշել, որ չի ցանկանում տնտեսական դժվար ժամանակներում աշխատանքից հեռացնել մարդկանց, նույնիսկ եթե Վատիկանը շարունակում է դեֆիցիտ ունենալ:

Համարվում է, որ Վատիկանում աշխատող եւ այնտեղ կամ Հռոմում բնակվող կարդինալներին ամսական վճարվում է 4000-5000 եվրո, նրանցից շատերն ապրում են մեծ բնակարաններում՝ շուկայականից ցածր վարձավճարներով:

Վատիկանի գերատեսչություններում աշխատող քահանաների եւ միանձնուհիների մեծ մասն ապրում է Հռոմի կրոնական համայնքներում, ինչպիսին են սեմինարիաները, վանքերը, եկեղեցիները, համալսարաններն ու դպրոցները:

Նրանց ծախսերը շատ ավելի ցածր են, քան ոչ պրոֆեսիոնալ աշխատակիցներինը, ինչպիսիք են ոստիկանները, դռնապանները, հրշեջները, հավաքարարները, վերականգնողներն ու տեխնիկական սպասարկող անձնակազմը, ովքեր ապրում են Հռոմում, եւ նրանցից շատերն ունեն ընտանիքներ:

Հռոմի պապը, կարծես, ցանկանում է պաշտպանել այս աշխարհիկներին, քանի որ նրա հրամանագրում նրանց զբաղվածության մակարդակը նշված չէ:

Կարդինալներից բացի մյուս հոգեւորականների աշխատավարձերը կկրճատվեն 3-8%-ով: Աշխատավարձի նախատեսված բարձրացումները մինչեւ 2023թ. մարտ կդադարեցվեն:



Աղբյուր