[ad_1]

Գերմանիան կոչով դիմել է Եվրահանձնաժողովին Covid-19-ի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի համաեվրոպական մակարդակում գնման համար: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով Politico-ին:

«Մենք Եվրահանձնաժողովին խնդրել ենք «Սպուտնիկ V»-ի գնման գործընթաց սկսելու համար… Այժմ մենք տեսնում ենք, որ ԵՀ-ն գտնվում է այդ գործընթացի մեկնարկին»,- Բեռլինում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտնել է գերմանական իշխանությունների ներկայացուցիչը:

Ինչպես նշում է պարբերականը, իր զրուցակիցը հույս ունի, որ պատվաստանյութի գնմանը պատրաստվելու գործընթացը կարող է սկսվել արդեն հիմա:



Աղբյուր