[ad_1]

Այսօր՝ մարտի 24-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 21:20-ի սահմաններում  Դավիթ Բեկ փողոցում ճակատ-ճակատի բախվել են 34-ամյա Համլետ Պապիկյանի վարած ВАЗ  21144 մակնիշի և 22-ամյա Գևորգ Սարգսյանի վարած  Nissan March մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:  Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:  Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝  Nissan March–ի վարորդը վարորդական իրավունքի  վկայական չի ունեցել, ավտոմեքենայի ԱՊՊԱ-ն էլ ժամկետանց է եղել:

 



Աղբյուր