[ad_1]

Նիկոլ Փաշինյանը քննարկումներից մեկի ժամանակ արժևորել էր Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգությունը և «Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանը» և հիմնադրամը մշակութային կենտրոն էր համարել, սակայն հիմա, փաստորեն, Կառավարությունը հրաժարվում է համագործակցել հիմնադրամի հետ:

Այսօր ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Կառավարությանը հարցրեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Կուզեի հասկանալ, թե ո՞րն է պատճառը և ինչո՞ւ է Կառավարությունը հրաժարվում համագործակցել կառույցի հետ»,– հարցրեց նա:

Պատգամավորը հիշեցրեց. «Վերջերս, «Հրանտ Մաթևոսյան»  հիմնադրամի տնօրենը բավականին մեծ աղմուկով հրաժարվեց Կառավարության հետ համագործակցել՝ պատճառաբանելով, որ Կառավարությունը խախտում է պայմանավորվածությունները և ըստ էության, հրաժարվում է այն ֆինանսական օգնությունից և պարտավորություններից, որոնք ստանձնել էր»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց հարցը գրավոր ուղարկել Կառավարություն:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



Աղբյուր