[ad_1]

Վենետիկի հանձնաժողովն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել Ընտրական օրենսգրքում առաջարկվող փաթեթների վերաբերյալ հարցը և ներկայացնել եզրակացություն մինչև ապրիլի 20-ը։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը

«Վենետիկի հանձնաժողովը դիտարկվում է որպես Եվրոպայի խորհրդի իրավական հարցերով առավել փորձառու մարմին, որը ստեղծվել է հատուկ իրավունքի միջոցով ժողովրդավարություն ապահովելու։ Վենետիկի հանձնաժողովին չվստահելու կասկածներ չպետք է ունենանք։ Վենետիկի հանձնաժողովը տալիս է խորհուրդ, ներկայացնում է եվրոպական լավագույն փորձը, բայց երբեք չի պարտադրում, որ այս կամ այն որոշումն ընդունվի»,- նշեց Վարդանյանը։

Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ Ընտրական օրենսգրքում սպասվող փոփոխությունները ընտրակարգը պարզեցնելու են։

«Ընտրական օրենսդրության բարդությունը շատ հաճախ ազդում է ընտրությունների արդյուքների վրա և նվազեցնում ընտրությունների նկատմամբ եղած վստահությունը։ Ընտրություններն անցնում են այն Ընտրական օրենսգրքով, որն այդ պահին գործում է։ Եթե այդ ժամանակ ընդունված լինի որևևիցե փոփոխություն, ուրեմն՝ դրանով էլ կգնանք։ Խոսքը նոր օրենսգրքի մասին չէ, այլ ներկայիս օրենսգրքում որոշակի փոփոխությունների, որոնք ոչ թե բարդացնում են ընտրակարգը, այլ պարզապես փորձ են կատարում հստակեցնել դրանք։ Ընտրակարգը որևիցե կերպ չի կարողանալու ազդել գրանցված արդյունքի վրա»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Ըստ Վլադիմիր Վարդյանյանի՝ չկա համաեվրոպական կոնսենսուս, թե որ ընտրական համակարգն է իդեալականը՝ պարզ համամասնականը թե ռեյթինգայինը։

«Վենետիկի հանձաժողովը շատ անգամներ քննադատել է մեծամասնական համակարգը, իսկ համամասնականի մասին տարբեր դիրքորոշումներ է հայտնել՝ ելնելով տարբեր երկրների պրակտիկայից։ Ռեյթինգային համակարգը, ըստ էության, համամասնական համակարգի բաղկացուցիչ մասն է։ Դա ոչ այնքան վերաբերում է միջկուսակցական պայքարին, որքան ներկուսակցական պայքարին։ Ռեյթինգ բացարձականապես միջկուսակցական պայքարին չի առնչվում»,- նշեց Վլադիմիր Վարդանյանը։

Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ լավագույնն այն ընտրակարգն է, որը թույլ է տալիս հաշվարկել հնարավորինս շատ քաղաքացիների քվեներ։

«Մեծամասնականի դեպքում, եթե տվյալ ընտրատարածքում երկու թեկնածու է, մեկը ստանում է 51 %, մյուսը՝ 49%, 51 % ստացած անձը ստանում է մանդատը, իսկ 49 % ընտրողների ձայները կորում են։ Համամասնականի պարագայում շատ ավելի քիչ ձայներ են կորում։ Կորում են միայն այն կուսակցությունների ձայները, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը»,- ընդգծեց Վարդանյանը։

Անդրադառնալով այն նախագծին, որով քաղաքացին կարող է դիմել կարող է դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդին, Վարդանյանը նշեց, որ անթույլատրելի է, որ քաղաքացին չի կարող դիմել Սահմանդրությամբ նախատեսված մարմիններին, այդ թվում՝ ԲԴԽ-ին․ «Մենք չենք խոսում բոլոր դեպքերի մասին, երբ քաղաքացին դեմ է դատարանի ընդունած որոշումից։ Բարձրագույն դատական խորհուրդը շատ հստակ ֆիլտրացիա պետք է անի բոլոր դիմումները, որոնք ներկայացվել են»։



Աղբյուր