[ad_1]

Իսրայելում մարտի 23-ին անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 67.2%-ը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի ԿԸՀ-ի հրապարակած տվյալներին:

Այս ցուցանիշը 3.8%-ով ավելի է նախորդ՝ 2020 թ-ին անցկացված ընտրությունների համեմատ:

«Exit poll»-ի տվյալների համաձայն՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի ղեկավարած «Լիկուդ» կուսակցությունը հաղթում է ընտրություններում և կարող է Քնեսսեթի 120 տեղից 31-ին հավակնել: 

Վերջին երկու տարում սա Իսրայելում անցկացված խորհրդարանական 4-րդ ընտրությունն է:

 



Աղբյուր